Monday, 06 07 2026
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ

Ինչը կլցնի 2016-ի վակուումը

Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, Հայաստանում կանխատեսումներ անելն անշնորհակալ է կրկնակի, իսկ Հայաստանի քաղաքական զարգացումների վերաբերյալ կանխատեսում անելը եռակի անշնորհակալ գործ է: Մի կողմից թվում է, որ հայաստանյան, ընդհանուր առմամբ միապաղաղ և անփոփոխ դերակատարներով քաղաքական կյանքում կանխատեսելու բան էլ չկա, մյուս կողմից հայաստանյան քաղաքականությունն այնքան կախված է դարձել արտաքին զարգացումներից, որ կանխատեսելիս պետք է կանխատեսել այն, ինչ կլինի Հայաստանի սահմանից դուրս, քիչ թե շատ պատկերացնելու համար, թե ինչ կարող է լինել Հայաստանում:

Ահա, այդ իմաստով, 2016 թվականի հայաստանյան ներքաղաքական զարգացումներում որևէ ներքին անկանխատեսելիություն չկա և ներքին կյանքը կշարունակվի Հայաստանի համար ավանդական տրամաբանությամբ: Որևէ փոփոխություն հնարավոր է այն դեպքում, երբ էական փոփոխություններ տեղի ունենան արտաքին հարթություններում: Իսկ այստեղ, իհարկե, գործընթացները և՛ զարգանում են այն աստիճան դինամիկ և՛ նաև անակնկալ ընթացքով, որ կանխատեսելու փորձը ոչ միայն անշնորհակալ է, այլ նույնիսկ անհամեստ: Սակայն, այդուհանդերձ, համարձակվենք կանխատեսել, որ 2016 թվականին արտաքին հարթությունում տեղի ունեցող զարգացումները գոնե Հայաստանի վրա ընթացիկ տարում էական ազդեցություն չեն թողնի, այսինքն չեն բերի էական փոփոխությունների: Կարող են ազդել այս կամ այն ուժի դիրքային վիճակի վրա:

Ենթադրենք, որոշակի զարգացումներ են տեղի ունենում Ռուսաստանի իշխանական համակարգում, որտեղ փոխվում է ուժերի հարաբերակցությունը: Դա կարող է բերել նրան, որ մեծանա Հայաստանի իշխանության ներսում ուժային տարբեր խմբերի վերադասավորման հավանականությունը: Բայց, ամեն դեպքում, դրա հիմնական դրսևորումներ կլինեն 2017 թվականի խորհրդարանական ընտրության ընթացքում, և այդ իմաստով 2016-ին աշխարհաքաղաքական որևէ կենտրոն, որն ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, և ունի շահագրգռություններ, չի գնա այդ կյանքում բեկումնային շարժեր առաջացնելու կամ հրահրելու ճանապարհով, եթե կա 2017-ի գարունը, երբ Հայաստանում տեղի կունենան թե համապետական խորհրդարանական ընտրությունները, և թե կիսահամապետական ընտրությունները Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի համար: Այդ տեսանկյունից, 2016 թվականը Հայաստանի համար ներքաղաքական կյանքի իմաստով լինելով նախընտրական տարի, ըստ էության կրելու է նախապատրաստական բնույթ:

Մեծ հաշվով, դատելով ներկայիս իրողություններից, էական վերանայումների հավանականությունը քիչ է և չեն նշմարվում այնպիսի արտաքին զարգացումներ, որոնք Հայաստանում թողնեն էական ազդեցություն ուժերի հարաբերակցության մասով՝ թեկուզ դրանք դրսևորվեն 2017 թվականին: Ինչպես վկայում են ընթացիկ զարգացումները, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրամիությունը, թե՛ Ռուսաստանը առանձնապես տրամադրված չեն Հայաստանում այդպիսի վերանայումների հարցում: Նրանցից որևէ մեկն էլ առաջիկա տարվա ընթացքում չի հասնի այնպիսի միանձնյա առավելության, որ արդեն միայնակ նախաձեռնի բեկումնային փոփոխություններ՝ ունենալով դրանք լիարժեք վերահսկելու առավելություն:

Հետևաբար, Հայաստանի վրա կամ Հայաստանի համար աշխարհաքաղաքական կայուն պայքարը կշարունակվի: Դա էլ իր հերթին Հայաստանի ներքաղաքական կյանքում կարտացոլվի նրանով, որ որևէ ուժ չի գնա այնպիսի հիմնարար գործողությունների, որոնք կարող են Հայաստանում բերել այնպիսի հեռանկար, որ անխուսափելի դարձնեն արտաքին բևեռների միջամտությունը: Խոսքը, բնականաբար Հայաստանում կառավարման հարցում ստատուս-քվոյի փոփոխության հեռանկարի մասին է: Ստատուս-քվոն կարող է փոխվել ընդդիմության դաշտում: Այստեղ աշխարհաքաղաքական բևեռները հիմնականում կլինեն դիտորդի դերում, քանի դեռ կպահպանվի իշխանության ահռելի առավելությունը: Առավել ևս, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում հավակնություն ներկայացնող ուժերը ցուցաբերում են ակնհայտ զգուշավորություն աշխարհաքաղաքական բեվեռներին առնչվող հարցերում, անգամ ներքին ամենաարմատական մոտեցումներով աչքի ընկնող «Նոր Հայաստան»-ը: Այդ տեսանկյունից, Հայաստանում առանցքային քաղաքական գործընթացը կլինի ընդդիմադիր դաշտում ստատուս-քվոյի փոփոխության համար, բայց, քանի որ արտաքին հարթության մասով բոլոր ուժերի մոտ կա զգուշավորություն, ոմանց դեպքում վախվորություն՝ հատկապես Ռուսաստանից, խորհրդարանական ընտրությունից առաջ ստատուս-քվոյի առանձնակի էական փոփոխությունը գրեթե բացառվում է, և այստեղ արդեն ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ընդդիմադիր դաշտի խորհրդարանական ինչպիսի դասավորությունն առավել շահեկան կհամարի իշխանությունը:

Իշխանական բևեռում 2016 թվականին պայքարը կլինի լուռ, քանի որ գլխավոր խնդիրը լինելու է ֆալստարտից խուսափելը: Իշխանական դաշտում ավելի մեծ կլինի ոչ թե որևէ խմբավորման պարտության մատնելը, այլ՝ մրցակից խմբավորումների տապալման սպասելը: Իսկ տապալման համար կան բոլոր պայմանները և ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ում վրա է դուրս գրվելու տապալումը: Զուտ տեսականորեն հնարավոր է, որ իրավիճակի փոփոխություն առաջանա հանրային միջամտության արդյունքում, բայց փորձը ցույց է տալիս, որ հասարակությունը չունի բավարար ենթակառուցվածքներ, որպեսզի անգամ որևէ փոփոխություն առաջացնելու դեպքում պահպանի իրավիճակի վրա գոնե միջնաժամկետ ազդեցություն: 2016 թվականին հասարակությունն այդպիսի ենթակառուցվածքներ չի ունենա, հետևաբար, օբյեկտիվորեն չի ունենա իրավիճակը փոխելու պրակտիկ հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում