Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պաշտոնական այցով Իրան կմեկնի հունվարի 23-ին, հայտնում է TASS-ը:
«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պաշտոնական այցով Թեհրան կմեկնի հունվարի 23-ին: Նա այցելությունը կիրականացնի իր իրանցի գործընկեր Հասան Ռոուհանիի հրավերով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես սպասվում է, դա կլինի Սի Ցզինպինի առաջին այցը Իրան: Այցի ընթացքում սպասվում է առևտրատնտեսական համագործակցության ոլորտում մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք հիմնականում կվերաբերվեն երկաթուղիների, նավահանգիստների ենթակառուցվածքների և Իրանում ազատ առևտրի գոտիների զարգացմանը:









































