Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը չի կասկածում, որ Զինեդին Զիդանը կարող է փայլուն հաջողությունների հասնել «արքայական ակումբ»-ի հետ, տեղեկացնում է Marca-ն:
«Ֆուտբոլիստները չէին հասկանում Ռաֆա Բենիտեսին: Զիդանի հետ «Ռեալ»-ն ավելի լավ կխաղա: Ֆլորենտինո Պերեսն ավելի լավ տարբերակ չէր կարող գտնել:
Զիդանը ժամանակակից մարզիչ է, ով մտածում է ինչպես ֆուտբոլիստը: Նա մարզիչ չէ, նա ուսուցիչ է»,- ընդգծել է բրազիլացին:







































