Իր բջջային հեռախոսին բառացիորեն կպած չինուհին պատահաբար ընկել է ջրանցքը և խեղդվել է: Դեպքը տեղի է ունեցել Վենչժոու քաղաքի շրջանի գյուղերից մեկում, հայտնում է բրիտանական Daily Mail թերթը:
28-ամյա կնոջ ամուսնու խոսքով՝ նրա մահվան մասին ինքն իմացել է երբ ոստիկանությունը ջրում հայտնաբերել է մահացածի կոշիկը: Նրա ընկնելը տեսանկարահանել են տեսահսկման տեսախցիկները:
Տեղի իշխանությունները գյուղի բնակիչներին զգուշացնում են առանձնահատուկ զգուշություն ցուցաբերել ջրանցքների մոտակայքում, նաև տեղաշարժվելիս ամբողջովին չտարվել իրենց սարքերով:







































