Չինացի փորձագետները կասկած են հայտնել Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկում անցկացնելու կապակցությամբ՝ հայտնում է Sina պորտալը։
Մասնագետներն այսօրվա պայթյունի հզորությունը գնահատել են մոտ 22 հազար տոննա տրոտիլ։ Հայտնի է, որ ջրածնային ռումբի համանման ցուցանիշը կազմում է մի քանի հարյուր հազարից մինչև 1 մլն տոննա։
Այսպիսով՝ հյուսիսկորեական իշխանությունների կողմից միջուկային լիցքի կիրառման վարկածն ավելի հավանական է՝ կարծում են փորձագետները։
Նշենք, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կասկած էին հայտնել Փխենյանի հայտարարած փորձարկման անցկացման առնչությամբ։









































