Մուսալեռ» ռեստորանում այս գիշեր զինված միջադեպի մասին «Փաստինֆո»–ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կրակոցների հետևանքով վիրավորվել է Տարոնիկի գյուղապետը և զոհվել նույն գյուղի 22-ամյա բնակիչը:
Մեր տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է հունվարի 5-ի ուշ երեկոյան: Մի խումբ երիտասարդներ` 4-5 հոգի, գնացել են «Մուսալեռ» ռեստորան և պահանջել, որ իրենց համար սեղան գցեն առանձնացված մի տեղ` ոչ ավել, ոչ՝ պակաս՝ տնօրենի սենյակում: Իրենց պահել են շատ հանդուգն, հայհոյել, որոնց կարգի հրավիրելու փորձերը ռեստորանի աշխատակիցների կողմից արդյունք չեն տվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ռեստորան է գնացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանն իր երիտասարդ բարեկամի` 22-ամյա Ա.Կարապետյանի հետ, սակայն երիտասարդներին ոչ միայն հանդարտցնել չի հաջողվել, այլ նաև վերջիններս ավելի են ոգևորվել, հանել են զենքն ու կրակել:
Կայքի աղբյուրի փոխանցմամբ` գյուղապետն անգամ փորձել է զենքը վերցնել նրանց ձեռքից, սակայն չի ստացվել: Նրանք սառնասրտորեն կրակել են 22-ամյա երիտասարդի կրծկավանդակին ու տեղում սպանել, հրազենային վնասվածք են պատճառել նաև գյուղապետին ու դիմել փախուստի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































