Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկումը, եթե դրա անցկացման փաստը հաստատվի, համարել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի խախտում և կոչ արել Փխենյանին կատարել դրանք՝ ասվում է ԱԷՄԳ-ի հայտարարությունում։ Այս մասին փոխանցում է Sputnik գործակալությունը։
«Հյուսիսային Կորեան հայտարարել է այսօր ջրածնային ռումբի փորձարկում անցակցնելու մասին։ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը, եթե դրա փաստը հաստատվի, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ակնհայտ խախտում է և խոր ափսոսանք է առաջացնում»,- ասվում է Ամանոյի հայտարարությունում։
Նա կոչ է արել Հյուսիսային Կորեային լիարժեքորեն կատարել ՄԱԿ-ի ԱԽ և ԱԷՄԳ-ի բոլոր համապատասխան բանաձևերը։
ԱԷՄԳ-ի ղեկավարը հավելել է, որ գործակալությունը նախկինի պես պատրաստ է իր ներդրումն անել ՀյուսիսայինԿորեայի միջուկային խնդրի խաղաղ լուծման գործում։ Դրա համար այն պատրաստ է վերսկսել տեսչական ստուգումները Հյուսիային Կորեայում՝ հետաքրքրած պետությունների միջև քաղաքական համաձայնության ձեռքբերումից հետո։









































