Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է: Բելգիացի ֆուտբոլիստն «արքայական ակումբ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի համար:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ Ազարի ծառայություններով հետաքրքրված է մադրիդյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Լոնդոնյան ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2020 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Ազարը մասնակցել է 27 հանդիպումների և գոլային 4 փոխանցում է կատարել:






































