Հարավային Կորեան վճռական միջոցառումներ կձեռնարկի՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի հնարավոր սադրանքների: Այս մասին ասված է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հայտարարության մեջ՝ փոխանցում է BBC-ն:
Ջրածնային ռումբի առաջին բարեհաջող փորձարկման մասին Հյուսիսային Կորեայի հայտարարությունը Սեուլը անվանել է սադրիչ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին հակասող:
Ճապոնիան նույնպես դատապարտել է ջրածնային ռումբի փորձարկման մասին հայտարարությունը, ինչի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է չորեքշաբթի առավոտյան:
Տոկիոն կհետևի իրադարձությունների զարգացմանը` սերտ կապ պահպանելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Չինաստանի իշխանությունների հետ՝ հայտարարել է Ճապոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Յոսիհիդե Սուգան:
Ինչպես հայտնել են ՄԱԿ-ում, Ճապոնիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ չորեքշաբթի կգումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ:








































