Չինաստանի կենտրոնական զինվորական խորհուրդը հայտարարել է խորը ռազմական բարեփոխման շրջանակում Ժողովրդա-ազատագրական բանակի կազմում երեք նոր տեսակի զորքերի ստեղծման մասին։ Խոսքը հրթիռային զորքերի, բանակային հրամանատարության կենտրոնի և ռազմավարական աջակցման զորքերի մասին է։
South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ռազմավարական աջակցման ուժերի մեջ կներառվեն տիեզերական զորքերն ու կիբերզորքերը։ Վերջինիս հիմնական հանձնարարությունը կդառնա համացանցային և տեղեկատվական պատերազմներ վարելը։
Երկրի առաջնորդ Սի Ցզինպինի խոսքով՝ զորքերի կառուցվածքի վերաձևավորման նպատակը բանակի վերափոխումն է տարածաշրջանային և պաշտպանական տեսակից մարտական գործողությունների ողջ սպեկտրի տիրապետող բանակի։
Բանակի վերակազմավորման գործընթացը չինական իշխանությունները ծրագրում են ավարտել 2020 թվականին, բարեփոխման շրջանակում հիմնական կառուցվածքային փոփոխությունները կիրականացվեն մինչև ընթացիկ տարվա վերջ։









































