Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությունը լրջորեն խաթարում է կայունությունը Մերձավոր Արևելքում՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։
«Միջէթնիկական հակամարտությունը տարածաշրջանում, որը սնուցվում է այդ երկու երկրների առաջնորդների կողմից, շարունակվում է տասնամյակներ և դարեր»,- ասել է Էռնեստը ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ դա շատ լուրջ ապակայունացնող ազդեցություն ունի ողջ տարածաշրջանի համար։
Էռնեստը վստահություն է հայտնել, որ նման իրավիճակը չի բխում ինչպես Իրանի ու Սաուդյան Արաբիայի առաջնորդների, այնպես էլ քաղաքացիների շահերից։
Կիրակի Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ Ալ-Ջուբեյրը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ «թագավորության ներքին գործերին բացահայտ միջամտելու» պատճառով։









































