Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում արտակարգ հանդիպում կանցկացնի Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հարձակման թեմայով, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին տեղեկացված է շրջանային կազմակերպության հայտարարությունում:
«Հանդիպումը նվիրված կլինի մարտահրավերների ուսումնասիրմանը՝ կապված Թեհրանում սաուդյան թագավորության դեսպանատան և Մեշհեդում հյուպատոսարանի վրա հարձակումների հետ»,- գրված է հայտարարությունում:









































