«Արևելքի» փոխանցմամբ՝ ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) անդամ Լևոն Էքմեքճյանի աճյունը տեղափոխվել է Փարիզ: Նշենք, որ աճյունի տեղափոխությունը կատարվել է է Փարիզում բնակվող Էքմեքճյանի հարազատների ցանկությամբ: Այս մասին նաև գրել է պոլսահայ լրագրող Հրանտ Գասպարյանը:
Վերջինս իր Ֆեյսբուքյան էջում հաստատել է է աճյունի տեղափոխման լուրը ու նաև հաղորդել, թե տեղափոխման հանգամանքների մասին հունվարի 7-ին Պոլսի մարդու իրավունքների գրասենյակում կհրավիրվի մամլո ասուլիս:
Նշենք, որ Էքմեքճյանը 1983 թվականին Զոհրաբ Սարգսյանի հետ հարձակում էր գործել Անկարայի Էսենբողա օդակայանում գտնվող թուրք զինվորների կենտրոնի վրա և կրակ բացելով՝ սպանել էր 9 ու վիրավորել 82 անձանց: Դեպքի վայրում սպանվել է նաև ԱՍԱԼԱ-ի անդամ Զոհրաբ Սարգսյանը, իսկ Էքմեքճյանը ծանր վիրավորվելուց հետո կալանավորվել է: Բեյրութում ծնված Էքմեքճյանը վեց ամիս տանջանքներ կրելուց հետո մահապատժի է ենթարկվել:
ԱՍԱԼԱ-ի մարտիկը արդի Թուրքիայի պատմության մեջ եղավ վերջին բանտարկյալը, որ մահապատժի ենթարկվեց: Թուրքիայի իշխանությունները հայ մարտիկին մահապատժի են ենթարկել 33 տարի առաջ՝ 1983-ի հունվարի 23-ին:










































