Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին։ Պլանավորված է այդ հանդիպումն անցկացնել Թբիլիսիում։
Հանդիպմանը մասնակցելու են Վրաստանից Միխայիլ Ջանելիձեն, Թուրքիայից՝ Մևլյութ Չավուշօղլուն, իսկ Ադրբեջանից՝ Էլմար Մամեդյարովը։
Եռակողմ հանդիպումը նշանակված էր դեկտեմբերի 23-ին, սակայն չեղյալ էր հայտարարվել։








































