Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Իսկ ով խմեց գաղափարների կենացը

Հայաստանում տոնական տրամադրությունն աստիճանաբար նահանջում է: Ընդ որում, այս տարի այն նկատելիորեն նահանջում է ավելի շուտ և համեմատաբար ավելի արագ, ինչը երևի թե պայմանավորված է նախ առատ տեղումներով, որոնք գրեթե արտակարգ իրավիճակ են ստեղծել ամբողջ հանրապետությունում, և սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակով, ինչն էլ իր հերթին ստիպել է քաղաքացիներին ավելի շատ մտածել գալիք տարվա տնտեսական մարտահրավերների, քան տոնական կենացների մասին:

Այնուհանդերձ, տոնական սեղանների շուրջ անկասկած խմվել են բազում կենացներ, այդ թվում և տնտեսական հաջողությունների կենացը: Վերջին հաշվով՝ Հայաստանի հասարակությանն այդ մասով այլ բան չի մնացել, քանի որ տնտեսական հեռանկար խոստացող որևէ այլ խոսք Հայաստանի քաղաքացիները չեն լսել և չեն լսում ո՛չ կառավարությունից, որը պատասխանատու է տնտեսական քաղաքականության համար, ո՛չ ԱԺ մեծամասնությունից և նախագահից, որոնք պատասխանատու են կառավարության կազմի համար: Վերջին հաշվով՝ Սերժ Սարգսյանի և իշխանական ողջ համակարգի, կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի, իշխանական ամբողջ շքախմբի ելույթները ոչնչով չեն տարբերվում կենացներից: Եվ եթե այդպես է, ապա հասարակությունը նրանից ավելի լավ և ավելի սրտաբուխ կենացներ կարող է ասել ինքն իրեն:

Կառավարությունը, իշխանությունը ոչ թե կենաց ասելու, այլ կոնկրետ տնտեսական քաղաքականություն իրականացնելու համար է, ինչը, սակայն, գոյություն չունի: Եվ այս իմաստով, իհարկե, 2016 թվականին բնորոշ զգացումն անկասկած լինելու է տագնապը, որովհետև ոչ ոք չգիտի ինչ անել, իսկ ովքեր էլ գիտեն, նրանց արածը որևէ կապ չունի այն մարդկանց հետ, այսինքն՝ Հայաստանի շարքային քաղաքացիների, ովքեր ամենից շատ ունեն ինչ որ բան անելու կարիք, որոնց համար ինչ-որ բան անելն ամենից սուր անհրաժեշտությունն է:

Այսպես. Հայաստանը տոներից աշխատանքային առօրյա է թևակոխում հակասական զգացումներով, մեծ հաշվով՝ մեծ ճանապարհի վրա կանգնած ու մոլորված մեկի տպավորություն թողնելով, որի առաջ իսկապես բազում ճանապարհներ են ու անորոշություն, որը, սակայն, չունի ամենակարևորը՝ պատասխանն այն հարցի, թե՝ իսկ ինքն ինչ է ուզում ընդհանրապես կյանքից ու ճանապարհներից:

2016 թվականի համար կառավարությունը սահմանել է 2.2 տոկոս աճի ցուցանիշ: Եթե անգամ հաջողվի ապահովել այդ ցուցանիշը, ապա ըստ էության կստացվի, որ այն ավելի քիչ է լինելու, քան այն, ինչ համենայնդեպս, պաշտոնական տվյալներով, արձանագրվել է ընթացիկ տարում: Այսինքն՝ կառավարությունը հետընթաց է պլանավորել:

Իհարկե, շատ հավանական է, որ պլանավորվածը ուղղակի մանր խորամանկություն է, երբ սահմանվում են ցածր ցուցանիշներ, որպեսզի հետո հայտարարվի, թե գերազանցել են սահմանված ցուցանիշները: Սակայն սա չէ, իհարկե, խնդիրը, այլ այն, որ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացել է ցուցանիշների վրա, մինչդեռ ցուցանիշները պետք է լինեն ընդամենը արտացոլումը այն մտքերի, երազանքների, գաղափարների, որոնք պետք է ծնվեն հասարակության և իշխանության միջանցքներում, որոնք պետք է հանդիսանան տարվա տնտեսական քաղաքականության էներգիայի աղբյուրը: Եվ ամենակարևոր, ամենաառանցքային խնդիրը ըստ էության ոչ թե ցուցանիշների նվազ սահմանումն է, ցածր հեռանկարները, նշաձողերը, այլ գաղափարական վակուումը, որում հայտնվել է Հայաստանի հասարակությունը, գաղափարական, արժեքային խթանների բացակայությունը, հայկական երազանքի կամ գաղափարի բացակայությունը, այն ուժն ու հավատը, որն ուներ Մյունհաուզենը, երբ ճահճում քաշում էր իր մազերից և իրեն ձիու հետ միասին դուրս բերում ճահճից: Մյունհաուզենը գերմանացի հերոս էր, ու այսօր մենք տեսնում ենք այդ հերոսներով ապրած Գերմանիայի կյանքը:

Մեզ պակասում են այն հերոսները, որոնք կյանք կտան Հայաստանին, էներգիա կտան, կտան գաղափարների հեղեղ, ընդ որում՝ այնպիսի, որի առաջ ոչ մի ամբարտակ չի կարող կառուցել անգամ գաղափարական երաշտի հետևողական ջատագով իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում