Դանիան Եվրահանձնաժողովին հայտնել է հունվարի 4-14-ը ԵՄ ներսում սահմանային ժամանակավոր վերահսկողություն սահմանելու մասին՝ կապված ներգաղթյալների հոսքի հետ։ Այս մասին հայտարարել է միգրացիայի և ներքին քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Տովե Էռնսթը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ այսօրվա դրությամբ ժամանակավոր սահմանային վերահսկողություն է սահմանված նաև Նորվեգիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմաններին։






































