Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Էնն Հեթեուեյը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել կարմիր բիկինի կրելիս։ Լուսանկարում երևում է 33-ամյա աստղի կլորիկ փորը։ Նա իր հիանալի ընկերներին երջանիկ տարի է մաղթել։
Հեթեուեյը խոստովանել է, որ բիկինիով լուսանկար հրապարակելն անսպասելի է եղել իր համար, սակայն ինքը եղել է լողափում և նկատել է, որ իրեն լուսանկարում են։ Աստղն ընդգծել է, որ եթե այդ լուսանկարի կզարմացնի աշխարհին, ապա թող այն իրեն ավելի երջանիկ դարձնի։
Նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Էննը և նրա 34-ամյա ամուսին, ոսկերիչ-դիզայներ Ադամ Շուլմանը ծնող են դառնալու։ Դա կլինի նրանց ընտանիքում առաջին երեխան։ Սիրահար զույգն ամուսնացել է 2012 թվականի սեպտեմբերին։











































