Այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ «Տոշին բունար» թունելում միմյանց են բախվել երկու գնացք: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, կան «մեծ թվով վիրավորներ»: Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով ծանր վիրավորներ չկան:
Դեպքի վայրում աշխատում են «շտապ օգնության» ջոկատները: Տուժածները գտնվում են մեկ վագոնում, այս պահին փրկարարները նրանց դուրս են բերում թունելից, և ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն:
Հաղորդվում է, որ Բելգրադ-Նովի Սադ ուղղությամբ շարժվող գնացքը բախվել է Շիդ քաղաքից եկող գնացքին: