Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել. «Ժող, ցավոք, ցանցում հայտնվել է հայաստանցի վատ իմաստով հաքեր։ Կոտրում է մարդկանց պրոֆիլները և փող պահանջում վերադարձնելու դիմաց։ Բարոյական և քրեական մասը մի կողմ թողնենք։
Իսկ հիմա հիշեք. անկապ լինկեր մի բացեք։ Ինքը ուղարկում է հղում, որը տանում է ՖԲ-ի նման էջի, բայց հասցեն լրիվ ուրիշ է։ Մարդիկ իրենց ձեռքով մտցնում են գաղտնաբառը։ Զգույշ եղեք։ Ամուր գաղտնաբառեր դրեք ընդհանրապես»։







































