Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Վաշինգտոնի Hilton հյուրանոցում տեղի է ունեցել Սպիտակ տան Թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքը, որին մասնակցել են նաև հոլիվուդյան աստղերը: Միջոցառման ժամանակ Օբաման փայլել է իր հումորով, կատակել, ծաղրել դերասաններին:
Օբաման իր պատկերով ամսագրերի կեղծ շապիկներ էր ներկայացրել հավաքվածներին, ինչպես նաև հայտնել տիկնոջ՝ Միշել Օբամայի նման կեղծ մազափունջ ունենալու մտադրության մասին: Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար նա ներկայացրել է լուսանկար, որում ինքն ու իր կինը միանման մազափնջեր ունեն:
Reuters գործակալությունը ներկայացնում է ֆոտոշարք աստղային ճաշկերույթից, որին ներկա է գտնվել նաև հանրահայտ կատակերգու Թրեյսի Մորգանը՝ առաջնեկին սպասող հարսնացուի՝ Մեգան Վոլովերի հետ:







































