Spiegel գերմանական թերթի և Spiegel-Online ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր է դարձել 46-ամյա Վոլֆգանգ Բյուխները, որը մինչև վերջին շրջանը ղեկավարել է գերմանական Deutsche Presse-Agentur (DPA) գործակալության անձնակազմը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով թերթի կայքում հայտնված համապատասխան հաղորդագրությանը:
Spiegel-ի ու Spiegel-Online-ի գլխավոր խմբագիրների պաշտոնները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ ապրիլի 9-ին լքվել էին համապատասխանաբար Գեորդ Մասկոլոյի և Մատիաս Մյուլեր ֆոն Բլումենկրոնի կողմից: Որպես պատճառ նշվել է զարգացման ռազմավարության հարցում տարակարծությունը:
Spiegel-ը Գերմանիայի տեղեկատվական-քաղաքական ամենահեղինակավոր օրաթերթերից է: Այն հիմնադրվել է 1947 թվականին, ներկայում թողարկվում է 890 հազար օրինակով:









































