Բրազիլացի ուսանող Կուտինիոն ձկնորսության գնալիս նախապատրաստել է իր 6 մետրանոց որսատեգը, սակայն հանկարծ պատահաբար իր դեմքին է արձակել: Ի զարմանս բժիշկների՝ երիտասարդը սոսկալի հարվածից հետո նույնիսկ գիտակցությունը չի կորցրել: Այս մասին հայտնում է Metro պորտալը:
Ռիո դե Ժանեյրոյից 80 կմ հեռավորության վրա գտնվող Պետրոպոլիս քաղաքի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել միջադեպից 10 ժամ անց: Տեգը մխրճվել էր նրա ձախ աչքի խոռոչը:
Այն դուրս բերելու համար բժիշկները տանջվել են մի քանի ժամ: Բարեբախտաբար, տեգը չի վնասել բրազիլացու ուղեղը: Ցավոք սրտի, նա զրկվել է ձախ աչքից:









































