Բեատրիս թագուհու՝ գահից հրաժարվելու արարողության նախապատրաստությունները մոտենում են ավարտին: Այն տեղի կունենա երեքշաբթի՝ ապրիլի 30-ին, Թագուհու ավանդական օրը, իսկ երկուշաբթի թագուհին հեռուստատեսությամբ կդիմի իր հպատակներին:
Գահը կզբաղեցնի նրա ավագ որդին՝ Օրանի արքայազն Վիլեմ Ալեքսանդրը: Թագադրման արարողություն տեղի չի ունենա: Համաձայն Նիդերլանդների օրենքի՝ նոր միապետը չի թագադրվում, այլ նստում է գահին:
Հիշեցնենք, որ Բեատրիս թագուհին թագավորում է 1980թ.-ի ապրիլի 30-ից ի վեր:







































