Բոսթոնի ահաբեկիչ Ջոհար Ցարնաևը պահվում է փոքր մեկուսի խցում, պողպատե դռան ետևում: Խուցը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ:
Ինչպես հաղորդում է Associated press-ը՝ հղում անելով «Դևենս» բանտի ներկայացուցիչ Ջոն Կոլաուտիին՝ Ցարնաևին ուրբաթ գիշերը տեղափոխել են Բոսթոնից 65 կմ հեռավորության վրա գտնվող նախկին ռազմաբազայի տարածքում տեղակայված «Դևենս» բանտային համալիր: Նա գտնվում է բժշկական խնամքի կարիք ունեցող բանտարկյալների կենտրոնում:
Սնունդն ու դեղորայքը Ցարնաևը ստանում է դռան վրա արված հատուկ անցքից:









































