Friday, 03 07 2026
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում

Ժողովրդին ահաբեկում են, բայց մենք մնալու ենք և պայքարելու. Հմայակ Հովհաննիսյան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր Ազատության հրապարակում մամուլի ամենօրյա ասուլիս էր հրավիրել:

ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանն առաջին բանախոսն էր նա մասնավորապես ասաց. «Այսօր ես լրատվամիջոցների համար կանդրադառնամ այն մենակաբանություններին, որոնք տրվում են իշխանական լրատվամիջոցների կողմից: Դրանց իմաստը հանգում է այն պնդմանը, որ եթե հանրաքվեն համակարգված կեղծվել է, եթե տեղի է ունեցել ընտրական իրավունքի ոտնահարում, ապա ինչո՞ւ զանգվածաբար ժողովուրդը դուրս չի գալիս փողոց և բողոքում, դա անում են ակտիվ քաղաքացիները՝ ստանալով պատուհաններից և պատշգամբներից երթի ընթացքում ջերմ աջակցության դրևսորումներ, բացականչություններ, սակայն ամբողջ ժողովրդով ընդվզում չկա:

Ես ասեմ այն մթնոլորտի մասին, որ ստեղծվել է երկրում վերջին տարիներին, դա բնորոշ է ահաբեկչապետական համակարգին, ժողովրդին վախեցնելու մթնոլորտ, որը դրսևորվեց 2012 թվականի ընտրություններից հետո, այն ժամանակ ստեղծված միասնական շտաբի դեմ և անձամբ իմ դեմ բիրտ ճնշումներով: Համար երկրորդ ուժի առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին, և իր ղեկավարած կուսակցությունը որևէ դիրքորոշում չհայտնեց: Նույնն արեց ՀՅԴ-ն այն դեպքում, երբ մասնակցել էր բոլոր համապետական ընտրություններին: Նույնիսկ լինելով կասեցված՝ 1996 թվականներին ակտիվորեն պաշտպանեց այն ժամանակ ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանին: ՀԱԿ-ը ևս չմասնակցեց նախագահական ընտրություններին»:

Անդրադառնալով կալանավորված զինված խմբավորման անդամներին, որոնք ըստ ԱԱԾ-ի տեղեկատվության պետք է ահաբեկչական գործողություններ իրականացնեին, Հմայակ Հովհաննիսյանը շեշտեց. «Դա իհարկե պարզ է, որ արվեց հենց ընտրարշավի ժամանակաշրջանում, որպեսզի ահաբեկեն մեր ժողովրդին, քաղաքացիներին և նրանց հեռու պահեն ակտիվ քաղաքական դիրքորոշում արտահայտելուց, հեռու պահեն ցույցներին մասնակցելուց: Մեր երթերի ընթացքում ամենուրեք ոստիկանները կանգնում էին երթի երկայնքով և հեռախոսներից կամ կամերաներից նկարահանում էին ցույցի մասնակցիներին»:

Քաղաքագետը մեջբերեց Արիստոտելի այն խոսքերը, թե յուրաքնաչյուրը, ով հետևողական է, ով պահանջատեր է, ով օժտված է ակտիվ քաղաքացիական գիտակցությամբ, 10 հազար հոգու արժեք ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում