Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր նշում է հիմնադրման 125-ամյակը: Հանրապետական կուսակցության հետ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ն ապահոված ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «անբարոյականություն» և «ճնշում է» համարում ընդդիմության այն պնդումները, թե հանրաքվեն ոչ լեգիտիմ է և անցել է ընտրախախտումներով: «Ոչ ոք իրավունք չունի դատավորի դեր ստանձնել, դատելու իրավունքը դատարանին է տրված: Քանի դեռ չի ապացուցվել, նման ակնկալիք ունենալն անբարոյականություն է, դա ճնշում է իր հերթին»,- ասել է Դաշնակցության առաջնորդը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք արդեն իսկ իշխանությանը առաջարկներ ներկայացրել են ընտրական նոր օրենսգրքի առթիվ և կոչ արել մյուս ընդդիմադիրներին միանալ գործընթացին:
Մանրամասները դիտեք տեսանյութում:







































