Ամերիկյան և թուրքական հատուկ ծառայությունները զգուշացնում են Թուրքիայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին: Այս մասին հինգշաբթի հայտնել է Hurriyet թերթը:
ԿՀՎ-ի և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ի գրոհայինները պատրաստվում են ահաբեկչություններ իրագործել Թուրքիայում ԱՄՆ օբյեկտների դեմ, ինչպիսիք են՝ հյուպատոսությունը, դեսպանատունը, նստավայրերն ու ռազմաբազաները:
Ենթադրվում է նաև, որ ԴԱԻՇ-ի գրոհայիններն ահաբեկչություններ են ծրագրում այդ երկրի զբոսաշրջային վայրերում:
Թերթը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին և 5-ին Թուրքիայի իշխանությունները 2 առանձին նախազգուշացում են հրապարակել ԴԱԻՇ-ի 5 գրոհայինների անուններով, որոնք կարող են հարձակումներ իրագործել: ԱՄՆ-ի և Թուրքիայի հետախուզությունները պարզել են, որ Թուրքիայի տարածք ներթափանցած 3 պաղեստինցիներ կարող էին ահաբեկչական հարձակումներ իրագործել: Դրանից հետո Թուրքիայի ոստիկանության դեպարտամենտը գրավոր զգուշացում է ուղարկել երկրի նահանգների ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին:








































