Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում բենզինի գինը նվազել է 2.1 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1.7 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են, համապատասխանաբար, 7.0 տոկոսով և 7.5 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 9.3 տոկոսով և 10.6 տոկոսով:







































