Սոուս Թարդար անունով կատուն, որն առավել հայտնի է որպես Մռայլադեմ Կատու, գնացել է տեսնելու Մադամ Թյուսոյի թանգարանում իր երկվորյակին: FOX 9-ի հաղորդմամբ՝ համացանցի հերոսի և իր կրկնօրինակի հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Սան Ֆրանցիսկոյում:
Մռայլադեմ Կատուն կատվազգիների առաջին ներկայացուցիչն է, որը հավերժացվել է այդ հայտնի թանգարանում: Բացի դրանից՝ կատվի կրկնօրինակն առաջին մեխանիզացված կերպարն է Մադամ Թյուսոյի համար մոտ 100 տարում: Կատվի նմանակը կարողանում է 5 տարբեր շարժում կատարել:
Սան Ֆրանցիսկոյում Մադամ Թյուսոյի թանգարանում ցուցադրությունից հետո Մռայլադեմ Կատվի կրկնօրինակը շրջագայության «կմեկնի» ԱՄՆ-ով:








































