Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսել է, որ 2016 թվականին Brent տեսակի նավթի միջին գինը մեկ բարելի համար կազմելու է 55 դոլար, իսկ 2017 թվականին՝ 65 դոլար։ Այդ մասին նշված է գործակալության հայտարարությունում։
Ընդ որում, Fitch-ի վերլուծաբաններն ընդգծել են, որ 2014 թվականի կեսերից շարունակվող նավթի գնանկումը հանդիսանում է ածխաջրածիններ արտահանող երկրների ինքնիշխան վարկանիշների նվազեցման առանցքային գործոն։ Վերջին մեկ տարում Fitch-ը նվազեցրել է 5 այդպիսի վարկանիշ այն երկրների համար, որոնց բյուջեի զգալի մասը կազմում են նավթի վաճառքից ստացվող եկամուտները։







































