Շոտլանդացի ինժեներները մշակել են տեսախցիկ, որը կարող է հետևել թաքնված օբյեկտի շարժմանը՝ մի քանի սմ ճշգրտությամբ: Այդ մասին հայտնում է Nature Photonics ամսագիրը:
Գիտնականները առաջին անգամ չեն տեսախցիկները կարգավորում այնպես, որպեսզի դրանք «անկյուն նայեն»: Սակայն ներկայումս գոյություն ունեցող մեթոդները նպատակակետը հայտնաբերելու համար մեծ ժամանակ են պահանջում:
Հերիոթ-Ուաթ համալսարանի աշխատակիցների կողմից մշակված նոր համակարգը կազմված է երկու տարրերից՝ լազերից և խցիկից, որը առանձնանում է բարձր զգայունությամբ և արագ աշխատանքով: Ինժեներները կարճ լազերային ազդանշանների հոսքը ուղղել են հատակի ուղղությամբ՝ հենց անկյունի դիմաց: Հատակը ցրել է այդ ազդանշանները, որոնք արդյունքում «հարվածել» են անկյունում թաքնված օբյեկտին՝ փորձնական պենոպլաստե տիկնիկին: Օբյեկտից ազդանշանները անդրադարձել են և ընկել խցիկի տեսադաշտ:
Սարքավորումը թույլ է տալիս օբյեկտի շարժմանը հետևել ընդամենը երեք վայրկյան միջակայքով՝ մինչև 1 մ տարածության վրա: Հետագայում ինժեներները ծրագրում են համակարգին սովորեցնել վերստեղծել թաքնված օբյեկտների եռաչափ ձևը:










































