Ֆրանսիայի ՆԳՆ-ն պատրաստել է առաջարկ հանրային Wi-Fi-ի միջոցով համացանցային հասանելիության արգելքի և Tor անանուն ցանցի արգելափակման մասին։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Այդ առաջարկները վերաբերում են, այսպես կոչված, ոչ հրատապ հակաահաբեկչական միջոցառումներին և կներկայացվեն 2016-ի հունվարին։
Միջոցառումները նաև ներառում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կպարտավորեցնեն VoIP-ծառայությունների (համացանցի միջոցով ձայնային զանգեր) օպերատորներին կառավարության հայցով ուժային գերատեսչություններին տրամադրել ծածկագրման բանալիները։









































