Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից վրացական քաղաքացիությունից հրաժարվելը վիրավորանք է երկրի ու նախագահի ինստիտուտի համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։
Մարգվելաշվիլին դեկտեմբերի 4-ին ստորագրել է Սաակաշվիլուն վրացական քաղաքացիությունից զրկելու մասին հրամանը, քանի որ Սաակաշվիլին հունիսին ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն՝ նշանակվելով Օդեսայի նահանգապետ։
Մարգվելաշվիլին հայտարարել է. «Միխաիլ Սաակաշվիլուն զրկել ենք Վրաստանի քաղաքացիությունից, և իրավունքի տեսանկյունից դա միակ ընթացակարգն է, որը ճանաչում է գործող օրենսդրությունը։ Քաղաքական տեսանկյունից այն, որ Սաակաշվիլին հրաժարվել է վրացական քաղաքացիությունից, արժանի է իմ կողմից խիստ գնահատականի։ Նախկին նախագահն այդպիսով վիրավորել է ինչպես նախագահի ինստիտուտը, այնպես էլ մեր երկիրը»։









































