Լոնդոնի ոստիկանությունը տղամարդուն մեղադրել է խորհրդարանի անդամներին Facebook-ով սպառնալից հաղորդագրություններ ուղարկելու մեջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Կասկածյալը՝ 23-ամյա Քրեյգ Ուոլեսը, ով հայտնի է նաև որպես Մուհամեդ Մուջահիդ Իսլամ, ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող հասցեում: Ներկա պահին նա շարունակում է մնալ կալանքի տակ: Նշվում է, որ երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, նա դատարանի առջև կկանգնի:
Մինչ այդ ոստիկանությանը Լեյբորիստական կուսակցության երկու խորհրդարանականներ տեղեկացրել էին իրենց նկատմամբ սպառնալիքների մասին: Նրանց, մասնավորապես, սպառնացել են հաշվեհարդարով՝ Սիրիայում ավիահարվածների վերաբերյալ քվեարկությունից հետո:








































