Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Վելայաթի Աքբարը Սիրիայի նախագահի ընտրությունը համարում է սիրիացի ժողովրդի գործը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Աքբարի խոսքով՝ սիրիացիներն իրենք են ընտրել Բաշար Ասադին, և կառավարությունն «օրինական է»:
Նա ընդգծել է, որ եթե Իրանի աջակցությունը չլիներ, Սիրիայի իշխանությունները վաղուց տապալված կլինեին: Նրա խոսքով՝ այժմ «այլ երկրներ» են եկել, որպեսզի օգնեն Ասադի ռեժիմին:







































