ԱՄՆ-ում մի շարք պաշտոնատար անձինք կարծում են, որ Թուրքիան չպետք է հարվածեր ռուսական Սու-24-ին, նույնիսկ եթե այն խախտել է նրա օդային տարածքը։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։
«Ինչ վերաբերում է երեքշաբթի օդանավի կործանմանը, ապա ամերիկյան պաշտոնատար անձինք կարծում են, որ Թուրքիան զգալիորեն սխալ է վարվել, քան որ չափազանց կտրուկ է արձագանքել այն բանին, որը նման է օդային տարածքի համեմատաբար անլուրջ խախտման»,- հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության հարցերը լուսաբանող իր թղթակից Դևիդ Մարտինի տվյալներին։







































