Monday, 06 07 2026
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

Անթույլատրելի ենք համարում ահաբեկչության դեմ պայքարող ռուսական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 25-ին մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ ձեւաչափում՝ ուղղված ներկա փուլում հավաքական եւ միջազգային անվտանգության ամրապնդմանը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի գործընկերներ,

Միջազգային իրադրությունը ՀԱՊԿ-ի շուրջ շարունակում է լարված մնալ: Պետք է նշեմ, որ այս ժամանակահատվածում նկատվել են թե՛ դրական, թե՛ բացասական միտումներ: Անկասկած, անցած ժամանակաշրջանում առանցքային դրական փոփոխությունն ընթացիկ տարվա հուլիսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումն էր:

Վերջին շրջանի իրադարձությունները հաստատում են տարատեսակ սպառնալիքների աճը: Նախ եւ առաջ, խոսքը գնում է ահաբեկչության սպառնալիքի մասին: Ահաբեկչությունն ամրապնդվում է քանակապես, գաղափարապես եւ ֆինանսապես` վճռորոշ դեր խաղալով տարածաշրջանային հարցերում: Ահաբեկչությունների շարքը, որոնք տեղի ունեցան վերջերս Եգիպտոսում, Լիբանանում եւ Փարիզում, դրա վառ վկայությունն են:

Հայերը վերջին տարիներին իրենց մաշկի վրա անմիջականորեն զգացել են ահաբեկչության բոլոր բացասական հետեւանքները: Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով հազարավոր սիրիահայեր ստիպված եղան արտագաղթել երկրից: «Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրեցին սիրիական Դեյր էզ-Զոր քաղաքի հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցին: Եկեղեցու պայթեցումը բարբարոսության դասական օրինակ է:

Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի ահաբեկիչների գործողություններին, կանգեցնի դրանց սնող ֆինանսական հոսքերը, արգելի երրորդ պետությունների տարածքների օգտագործումը միջսահմանային հարձակումների, օտարերկրյա զինյալների հավաքագրման եւ տարանցման համար:

Այստեղ ես կցանկանայի մի փոքր մանրամասն կանգ առնել, քանի որ ակնհայտ է մեր տարածաշրջանում որոշ պետությունների ոչ ադեկվատ արձագանքն ահաբեկչության դեմ պայքարում: Մեզ համար այն նորություն չէ. դեռեւս 90-ականների սկզբին Ադրբեջանի տարածքը վերածվել էր կենտրոնի, որտեղ ահաբեկիչ-մոջահեդները նախապատրաստում էին Կովկասի տարածաշրջանում իրականացվելիք իրենց գործողությունները: Այնտեղ բազմիցս ապաստան էին գտնում այնպիսի ահաբեկիչներ, ինչպիսիք էին Շամիլ Բասաեւը եւ նրա նմանները:

Հարգելի գործընկերներ,

Հարկ է նշել, որ սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց կիրառել ծանր հրետանի՝ պարբերաբար կրակահերթի տակ պահելով Հայաստանի Հանրապետության բնակավայրերը:

Վերջին ամիսներին ադրբեջանական հարձակումների զոհ են դարձել խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք: Ի՞նչ անվանում կարելի է տալ այս քաղաքականությանը: Խաղաղ բնակիչների սպանությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն:

Ադրբեջանի սադրիչ քայլերի վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ՀԱՊԿ-ի կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը կարող է հանգեցնել կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների վերսկսմանը:

Կոչ ենք անում բոլորին հրաժարվել մեր տարածաշրջանում ուժի կիրառումից: Ինչպես ասում էին Հին Հռոմում, երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:
Մենք անթույլատրելի ենք համարում նախօրեին ահաբեկչության դեմ պայքարող ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցումը Թուրքիայի կողմից:

Միջազգային կազմակերպություններում մենք միշտ չէ, որ միանման ենք քվեարկում մեր երկրներից յուրաքանչյուրի համար կարեւոր հարցերի շուրջ: Մեզ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ հակազդելու տարատեսակ նախաձեռնություններին եւ քայլերին, որոնք հակասում են ՀԱՊԿ անդամ պետություններից մի քանիսի կամ նույնիսկ մեկի շահերը:

Վերջում կցանկանայի նշել, որ մենք նպատակադրված ենք ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության՝ ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաեւ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում