Sunday, 05 07 2026
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ղեկավար մարմնի անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը նոյեմբերի 25-ին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ղեկավար մարմնի (ԵԵԿ) եռօրյա ժողովի մասնակիցներին` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար, ԵԵԿ-ի ղեկավար մարմնում Հայ եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Հայր Շահեն ժողովականներին է ներկայացրել Նորին Սրբությանը` անդրադառնալով նաև ԵԵԿ ժողովի օրակարգին:

Ողջունելով Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի ներկայացուցիչներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ հայ ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ հայությունն ամենուրեք ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵԵԿ ղեկավար մարմինը, ընդառաջ Ամենայն Հայոց Հայրապետի հրավերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է անցկացնում իր տարեկան ժողովը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորել է այն զորակցությունը, որ միջեկեղեցական կազմակերպությունները` Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, և Քույր եկեղեցիները բերեցին Հայոց եկեղեցուն և հայ ժողովրդին ի նպաստ` մասնակցելով Մայր Աթոռում, աշխարհի հայկական տարբեր համայնքներում և Քույր եկեղեցիների հոգևոր կենտրոններում կազմակերպված հիշատակի արարողություններին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության դատապարտման գործում քրիստոնեական եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ցուցաբերած աջակցությանը` Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջոցով է հնարավոր միայն մարդկային կյանքում կանխարգելել նմանօրինակ ոճիրներն ու հանցագործությունները:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դատապարտության խոսք է հնչեցրել նաև Փարիզում (Ֆրանսիա) նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առիթով` առ Աստված աղոթք վերառաքելով զոհվածների հոգիների խաղաղության ու նրանց հարազատների մխիթարության համար: Վեհափառը փաստել է, որ եկեղեցիների ակտիվ գործակցությունը, միջեկեղեցական և միջկրոնական երկխոսությունների իրականացումը կարող են նպաստել նման աղետալի երևույթների հաղթահարմանը:

ԵԵԿ գործադիր անդամների անունից խոսք է ասել ԵԵԿ նախագահ Քրիստոֆեր եպիսկոպոսը (Անգլիկան Եկեղեցի): Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար` նա ընդգծել է, որ Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Հայ եկեղեցու հոգևոր կենտրոնում գտնվելը խմբի յուրաքանչյուր անդամի ավելի է հարստացնում ու ամրապնդում քրիստոնեական հավատի մեջ: Քրիստոֆեր եպիսկոպոսն անդրադարձել է նաև Մայր Աթոռում կատարված` Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության կարևորությանը և խորհրդավորությանը:

Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը ժողովականներին ներկայացրել է Հայ եկեղեցու ներկայիս գործունեությունը, խոսել Հայ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և եկեղեցականների նոր սերնդի պատրաստության մասին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում