Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի ահաբեկչություններից հետո վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրաճանաչության գագաթնակետին: Այս մասին են վկայում Ipsos հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները` Point ամսագրի պատվերով:
Համաձայն հետազոտության արդյունքների` ֆրանսիացիները բարձր են գնահատել Օլանդի գործողությունները, որ վճռական է արձագանքել Փարիզում ողբերգությանը` պատերազմ հայտարարելով հարձակման հետևում կանգնած ԴԱԻՇ-ին, ինչպես նաև կոորդինացնելով ահաբեկիչներին գտնելու աշխատանքներն ու երկրի տարածքում անվտանգությունն ապահովելով:
Ահաբեկչություններից մեկ շաբաթ անց նախագահի աշխատանքը դրական են գնահատել ֆրանսիացիների 41 տոկոսը: Ֆրանսուա Օլանդի` որպես երկրի նախագահի գործողությունները 7 տոկոսը գնահատել է շատ դրական, 34 տոկոսը` ամենայն հավանականությամբ դրական, իսկ 55 տոկոսը` նախկինի պես բացասական:









































