Ֆրանսիայի ընդդիմությունը կոչ է արել նախագահ Ֆրանսուա Օլանդին չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված ԴԱԻՇ-ի դեմ պայքարում համագործակցության հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Կոչը հնչեցրել է ֆրանսիական ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցությունը։
«Կարծում եմ՝ դա խելամիտ դիրքորոշում է»,- ասել է Ազգային ժողովում «Հանրապետականների» պատգամավորական խմբի նախագահ Քրիստիան Ժակոբը կուսակցության ղեկավարության հետ հանդիպումից հետո։ «Հանրապետականները» կարծում են, որ խելամիտ չի լինի ամենաբարձր մակարդակով հետախուզական տվյալներով փոխանակվելը ու դրան զուգահեռ դեպի Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումից հրաժարվելը։
Կոչը հայտնվել է հինգաշբթի ծրագրված Օլանդի Մոսկվա այցից երկու օր առաջ։







































