ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանին հրավիրել ԴԱԻՇ-ի դեմ պայքարող իր գլխավորած միջազգային կոալիցիա, սակայն Վաշինգտոնում կարծում են, որ Մոսկվան դեռևս պատրաստ չէ միանալ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը չպետք է սպասի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի դիմաց պատժամիջոցների մեղմացմանը։
«Եթե Ռուսաստանը պատրաստ է փոխել իր ռազմավարությունը, պատրաստ է իր ջանքերը կենտրոնացնել ԴԱԻՇ-ի դեմ և միջազգային հանրության հետ համապատասխան աշխատանքի վրա, ապա մենք կողջունենք նրա մասնակցությունը մեր կոալիցիայում»,- ասել է նա՝ նշելով, որ Մոսկվան ունի անհրաժեշտ ռեսուրսներ, որոնք կարող են օգնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։









































