Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Գազ արտահանող երկրների ֆորումի անդամ երկրների էներգետիկայի նախարարները առաջիկա երկու տարում կազմակերպության գլխավոր քարտուղար են վերընտրել Իրանի ներկայացուցիչ Հոսեին Ադելիին։ Այդ մասին հայտարարվել է Թեհրանում ընթացող կազմակերպության նիստի արդյունքներով։
Ադելին իր գործառույթների իրագործմանը ձեռնամուխ կլինի 2016 թվականի հունվարի 1-ից։ Հայտարարության մեջ նշված է, որ կազմակերպության դիտորդ երկրի կարգավիճակ է ստանում Ադրբեջանը։
Հանդիպման արդյունքներով որոշվել է, որ կազմակերպության հաջորդ՝ 18-րդ նիստը տեղի կունենա 2016 թվականի նոյեմբերի 17-ին։







































