Փարիզի ահաբեկիչները հավանաբար օգտագործել են PlayStation3 խաղային հավելվածը՝ համացանցով կապը պահպանելու համար: Այս մասին հաղորդել է բելգիական RTBF հեռուստաալիքը՝ նշելով, որ ոստիկանական ռեյդերի ժամանակ այդպիսի հավելվածներ են հայտնաբերվել Բրյուսելի հյուսիսարևմտյան Մոլենբեգ կոմունայում և Փարիզի Սեն Դենի արվարձանում:
«PlayStation3 հավելվածը օգտագործվում է ցանցային խաղերի խաղացողների շփման, նրանց անձնական տվյալների և կոմերցիոն տեղեկատվության պաշտպանության նպատակով, օրինակ՝ բանկային քարտերի տվյալների, որոնք օգտագործում են էլեկտրոնային հաշվարկների ժամանակ: Արդյունքում տեղեկության այդպիսի փոխանակումը լավ պաշտպանված է հատուկ ծառայությունների ցանկացած տեսակի լրտեսումից»,- հայտնել է հեռուստաալիքը:
Նա նաև նշել է, որ ցանցային խաղացողների միջավայրում տեղեկատվության փոխանակումը հատուկ ծառայությունների կողմից ուշադրության չի արժանացել՝ ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողներին վերահսկելու առումով:










































