Բրիտանական The Guardian-ը տարածել է Թուրքական հասարակական ժողովրդավարության ինստիտուտի տրամադրած տեսանյութը, որում, ինչպես պնդում է լրատվամիջոցը, ենթադրաբար, պատկերված է, թե ինչպես է Հունաստանի պարեկային ծառայության նավի վրա գտնվող տղամարդը փորձում նիզակի միջոցով խորտակել սիրիացի փախստականներով փչովի լաստանավը:
Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովում՝ նոյեմբերի 12-ին: Տեսանյութը նկարահանվել է թուրքական առափնյա պարեկային ծառայության նավից, որի աշխատակիցները փրկել են ներգաղթյալներին:









































