Թուրք ցուցարարները սխալմամբ ձվերով հարվածել են Ստամբուլում Հոլանդիայի գլխավոր հյուպատոսարանին` ռուսականի փոխարեն: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Նիդեռլանդների գլխավոր հյուպատոս Ռոբերթ Շուդեբումը:
«Հաճախ թուրք չար ցուցարարները մեզ շփոթում են մեր հարևանների հետ: Ինչպես այսօր երեկոյան` հարվածելով ձվերով»,- գրել է նա շաբաթ օրը` նոյեմբերի 21-ին:
Անկարայում ռուսական դեսպանատան ներկայացուցիչը կարեկցություն է հայտնել այդ կապակցությամբ հոլանդացի գործընկերներին:
Նշվում է, որ նման կերպ թուրք ակտիվիստները ցանկացել են բողոք հայտնել Ռուսաստանին` կապված Սիրիայի հյուսիսային շրջաններին ռուսական ավիացիայի հարվածների հետ, որտեղ սիրիացի թուրքմեններ են բնակվում:










































