Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի անվտանգության ուժերը բացահայտել են ընդհատակյա ահաբեկչական ցանցը, որը նոր պայթյուններ ու հարձակումներ է պատրաստել ողջ երկրում։ Այդ մասին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։
Նրա տեղեկություններով՝ ծայրահեղականները հանցակիցներ են ունեցել ուժային ու ռազմական կառույցներում։ Նրանք բոլորն էլ ձերբակալված են։ Գործողությունն իրականացվել է նոյեմբերի 12-ին Բեյրութի Բուրջ էլ Բարաժն արվարձանում իմամ Հուսեինի մզկիթի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 46 և վիրավորվել էր 240 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը։







































