Friday, 03 07 2026
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի

Պարտության մեղավորը կրկին կլինի հասարակությունը

Հայաստանյան երկու հզոր կուսակցությունների՝ ՀԱԿ-ին և ՀԺԿ-ին, երեկ հաջողվեց Ազատության հրապարակում «ոչ»-ի քարոզչության շրջանակներում հրավիրված հանրահավաքին հավաքել մոտ հազար մարդու: Հավաքվածներին համոզում էին, որ պետք է գնալ ընտրատեղամասեր և «ոչ» քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, որ «ոչ» ասելով սահմանադրական փոփոխություններին՝ իրենք «ոչ» են ասում նաև Սերժ Սարգսյանի ռեժիմին:

Հանրահավաքի կազմակերպիչներին ակնհայտորեն չի բավարարում իրենց հավաքած մարդկանց քանակը: Ադյոք դա խոսո՞ւմ է այն մասին, որ «ոչ»-ի կողմնակիցներն այնքան քիչ են, որ նույնիսկ Ազատության հրապարակը հնարավոր չէ լցնել: Իհարկե, նման բան մտածելու համար պետք է բացարձակ կտրված լինել իրականությունից: Ընդհակառակը՝ երկրում դժվար է գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են քվեարկել հօգուտ սահմանադրական փոփոխությունների:

Խնդիրն այն չէ, որ հանրությունը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին կամ համարում է, որ կառավարման կիսանախագահական համակարգն ավելի արդյունավետ է գործում, և իմաստ չունի այն փոխել: Մարդկանց Սահմանադրության տեքստը ընդհանրապես չի հետաքրքրում, նրանք դժգոհ են իրենց կյանքից, և այդ դժգոհությունը կապում են իշխանությունների վատ աշխատանքի, երկրի նյութական բարիքները միայն իշխանության փոքր խմբի կողմից յուրացնելու և ավելի լայն զանգվածներին չքավորության մեջ պահելու մեջ:

Նույն այդ հասարակությունը, սակայն, չի հավատում ոչ միայն նրան, որ «ոչ» ասելով սահմանադրական բարեփոխումներին՝ հնարավոր է ազատվել գործող իշխանությունից, այլ չի հավատում նաև, որ իրեն «ոչ» քվեարկելու կոչ անող ուժերը կարող են ղեկավարել համաժողովրդական շարժումը և այն հասցնել հաղթական ավարտի: Հանրությունը 2003թ. սկսած արդեն մի քանի անգամ այդ ուժերի կոչով դուրս է եկել փողոց, սակայն, ի վերջո, համոզվել է, որ դա չի կարող հանգեցնել ո՛չ իշխանությունների փոփոխության և ո՛չ էլ իր վիճակի բարելավման:

Հիմա իրավիճակը նույնությամբ կրկնվում է: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ եթե «ոչ» քվեարկողների թիվը լինի 70-80 տոկոս, ապա իշխանությունները չեն համարձակվի կեղծել, կամ եթե նույնիսկ կեղծեն էլ, ապա, միևնույն է, «ոչ»-ը կհաղթի, քանի որ այդքան շատ չեն կարողանա կեղծել: Ովքե՞ր պետք է կեղծեն ընտրությունները՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, որտեղ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ունեն սեփական ներկայացուցիչներ, և այդ ներկայացուցիչներն է, որ պետք է պայքարեն ընտրակեղծիքների դեմ:

Արամ Մանուկյանն ասում է, որ իրենք հանձնաժողովների լրացումը կատարել են, միայն այն տեղերում հանձնաժողովի անդամներ չեն նշանակել, որտեղ ընտրողների թիվը փոքր է՝ 5-10 մարդ, և դրանց արդյունքը էական ազդեցություն չի կարող ունենալ: Բայց իրականությունն այն է, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» տեղերը հանձնաժողովներում զբաղեցրել են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Դա անվիճելի փաստ է, և դա ավելի ակնհայտ կդառնա քվեարկության օրը, երբ որևէ ընտրատեղամասից ՀԱԿ հանձնաժողովի անդամները խախտման վերաբերյալ որևէ արձանագրություն չեն կազմի, բայց «այո»-ն մեծ տարբերությամբ կհաղթի: Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ մյուս ներկայացուցիչները կհամոզվեն, որ ոչ մի 70-80 տոկոս էլ չկա, և ստիպված կլինեն արձանագրել, որ հասարակության ոչ թե 80, այլ 55 տոկոսը դեմ քվեարկեց, իշխանություններն էլ մի քիչ կեղծեցին, և ստացվեց 45 տոկոս: Մի խոսքով՝ մեղավորը էլի հասարակությունը կլինի:

Եթե Զուրաբյանը կամ Արամ Մանուկյանը իսկապես պայքարում են ընտրակեղծիքների դեմ և ուզում են փաստել, որ իշխանությունը կեղծում է հանրաքվեի արդյունքները, ապա դրա համար կա պարզագույն միջոց: Իրենք կարող են դառնալ հանձնաժողովի անդամ և իրենց օրինակով ցույց տալ, որ այնտեղ, որտեղ իրենք եղել են հանձնաժողովի անդամ, անձնուրաց պայքարել են ընտրակեղծիքի դեմ, և «ոչ»-ը հաղթել է, իսկ «այո»-ն հաղթել է միայն այնտեղ, որտեղ կեղծիքի դեմ պայքար չի եղել: Բայց նրանք երբեք նման բան չեն անի, որովհետև ավելի հեշտ է հրապարակներում ելույթ ունենալ և մեղադրել իշխանությանը կեղծիքի համար՝ չունենալով դա ապացուցող որևէ տվյալ կամ ապացույց, քան այդ ապացույցը նվաճել պայքարով:
ՀԱԿ-ը իր հաջորդ հանրահավաքը կազմակերպում է դեկտեմբերի 3-ին, իսկ դեկտեմբերի 7-ի հանրահավաքում արդեն ամփոփելու են հանրաքվեի արդյունքները: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին են լինելու այդ արդյունքները և որքան մարդ է հավաքվելու այդ արդյունքների ամփոփմանը:

Իշխանությունները ևս սկսել են ավելի ադեկվատ գնահատել իրավիճակը, և հասկանալ, որ միայն վարչական ռեսուրսի գործադրմամբ հնարավոր չէ մարդկանց տանել ընտրատեղամասեր: Եվ եթե սկզբում որոշում կար ընտրակաշառք չբաժանել, ապա այժմ գոնե Երևան քաղաքի մասով պարզ է, որ ընտրակաշառք այնուամենայնիվ բաժանվելու է: Արդեն կազմվում են համապատասխան ցուցակներ, և շրջանառվում է ընտրակաշառքի հնարավոր չափը՝ 5-20 հազար դրամի սահմաններում:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում