Ֆրանսիական ժանդարմերիայի 40 հատուկջոկատայինների խումբն այսօր կուղևորվի Մալիի մայրաքաղաք Բամակո, որտեղ գրոհայիններն այսօր հյուրանոց էին զավթել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Բացի այդ, Մալի են ուղևորվում Ֆրանսիայի ժանդարմերիային կից Քրեական հետաքննությունների ինստիտուտի մոտ 10 աշխատակիցներ։
Interfax-ի փոխանցմամբ՝ ուժայինների գրոհի արդյունքում ազատվել են հյուրանոցի 170 պատանդներից 80-ը։ Հաղորդվում է 3-9 զոհերի մասին։







































