Մադրիդի «Ռեալ»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Բերնդ Շուստերը խոսել է առաջիկա «Էլ Կլասիկո»-ի մասին, տեղեկացնում է Mundodeportivo.com-ը:
«Վստահ եմ, որ «կլասիկո»-ի ընթացքում ամեն ինչ հնարավոր է: Կարևոր չէ, որ «Ռեալ»-ը նախորդ տուրում պարտվել է «Սևիլյա»-ին, իսկ «Բարսելոնա»-ն վերջին շրջանում փայլել է Լա Լիգայում:
Կրկնում եմ, «Էլ Կլասիկո»-ում ամեն ինչ հնարավոր է: Անձամբ ես կարծում եմ, որ հանդիպումը կավարտվի 2:2 հաշվով»,- հայտարարել է Շուստերը:







































