Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մեհդի Ռաբանին, մեկնաբանելով նորագույն İmad հրթիռի փորձարկումը, հայտարարել է, որ այն ունակ է հասնել Թել Ավիվ։
Նա ընդգծել է, որ այսօր Իրանի հրթիռային հզորության մասին պետք է իմանան բոլորը՝ թե՛ թշնամիները, թե՛ բարեկամները։ Ռաբանին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են Իսրայելի դեմ գործարկել İmad հրթիռները՝ հավելելով, որ ներկայումս Իրանի պաշտպանական գծի խորությունը հասել է մինչև Միջերկրական ծով։
Գեներալի խոսքով՝ այսօր Իրաքի, Եմենի, Սիրիայի ու Լիբանանի ժողովրդական ուժերը միասին կազմում են վիթխարի բանակ, որն ունակ է հասնել մինչև Էր-Ռիադ (Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք)։







































